20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հունիսի 10-ից կվերաբացվի Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ  բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանին  զեկուցվել է, որ  նախորդ շաբաթ  կազմվել է 9 արձանագրություն: Հաշվի առնելով ապօրինի առևտրի սեզոնային ակտիվացումը՝ քաղաքապետը հանձնարարել է առավել ուժեղացնել հսկողությունն ու, համագործակցելով Երևան քաղաքի ոստիկանության հետ, շուրջօրյա հերթապահություն սահմանել:

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է նախապատրաստվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ գյուղմթերքի սեզոնային շուկաների գործարկմանը: Նշվել է, որ արդեն առաջիկա շաբաթ օրը՝ հունիսի 10-ին, կվերաբացվի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցի գյուղմթերքների բացօթյա սեզոնային շուկան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ