27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաթարյան ճգնաժամ. հակաիրանական կոալիցիան պառակտվում է

Արաբական 4 պետություն՝ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու ԱՄԷ-ն, խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ: Ավելի ուշ նրանց միացել է նաև Եմենը:

Հարևան երկրի հետ հարաբերությունները խզելու մասին առաջինը հայտարարեց Բահրեյնի թագավորությունը: Մանաման նման քայլի է գնացել Դոհայի քաղաքականության պատճառով, որը «ձգտում է ապակայունացնել իրավիճակը Բահրեյնում և միջամտել վերջինիս գործերին՝ շարունակելով սադրանքներն ու սրացումը ԶԼՄ-ներում և աջակցելով ահաբեկչական գործունեությանը»:

Բահրեյնը 48 ժամ է տվել Քաթարի դիվանագետներին թագավորության տարածքը լքելու համար: Մանաման նաև կասեցրել է ավիա և ծովային հաղորդակցությունը Դոհայի հետ և արգելել է Քաթարի քաղաքացիներին այցելել Բահրեյն: Բահրեյնի հայտարարությունից րոպեներ անց Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցման մասին են հայտարարել Էր Ռիադը, Կահիրեն և Աբու Դաբին:

Քաթարն ակտիվ դիվանագիտական, քաղաքական և ռազմա-քաղաքական գործունեություն է ծավալել Մեծ Մերձավոր Արևելքում։ Քաթարյան գումարներով կռվող խմբեր կան Լիբիայում. Քադդաֆիին տապալելու հարցում այդ փոքրիկ պետությունն իր լոգիստիկ աջակցություն էր ցուցաբերում, Եգիպտոսում, որը նույնպես խզել է կապերը Դոհայի հետ, Քաթարն աջակցում էր «Մահմեդական եղբայրներրին» և այլն։ Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, ապա Էռ-Ռիյադի և Դոհայի մրցակցությունը Մերձավոր Արևելքում վաղուց էր հայտնի և Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքում Քաթարը «զսպելու» տեսանկյունից դա սաուդացիների կարևոր ձեռքբերումն է` Քաթարին «մեկուսացնել», «պատժել», ինչ-ինչ զիջումներից հետո վերականգնել խզված հարաբերությունները։ 

Ինչ վերաբերում է Իրանին, ապա Քաթարի մեկուսացումը բխում է Թեհրանի շահերից` Պարսից ծոցի միապետությունների միասնական, հակաիրանական ճակատը, այսպես կոչված, «արաբական ՆԱՏՕ»-ն պառակտվել է, ինչը շանս է Իրանի համար` օգտվելու արաբական միապետությունների հակասություններից ու պառակտումից։ Հենց այդ հանգամանքից ելնելով էլ իր անհանգստությունն է հայտնել քաթարյան ճգնաժամի կապակցությամբ ԱՄՆ-ն, որը ռազմական ներկայություն ունի Ծոցի բոլոր միապետություններում։

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հարթել տարաձայնությունները։
ԱՄՆ-ն հասկանում է, որ Ծոցում պառակտումը, իր սատելիտների միջև սրվող պայքարը բխում է Իրանի շահերից ու ԱՄՆ-ի ռազմավարությունը «անակոնդայի» սկզբունքով «խեղդելու» Իրանին հարավից` Պարսից ծոցում չի ստացվելու, եթե այդ ռազմավարության, հակաիրանական կոալիցիայի տարրերը` Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Քաթար, սկսեն պայքարել ոչ թե Իրանի դեմ, այլ միմյանց դեմ։

Քաթարյան ճգնաժամը կունենա հետաքրքիր զարգացումներ` Իրանի, Թուրքիայի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ինչու ոչ, նաև ՌԴ-ի արձագանքն ու հետագա քայլերը կարող են կամ էլ ավելի սրեն այդ հակասությունները, կամ ԱՄՆ-ին կհաջողվի հարթել հակաիրանական ճամբարի պառակտումը։

Արտյոմ Բալասանովի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ