08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Երևանյան ամառ 2017. «Դրեգ րեյսինգ» սպորտային մեքենաների մրցաշար

«Երևանյան ամառ 2017» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և STR ակումբը կազմակերպել են «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» խորագրով սպորտային մեքենաների 1-ին մրցաշարը: Այն անցկացվել է Երևան-Մասիս հին ավտոճանապարհին՝ ներառելով 6 անվանակարգ` ըստ մասնակից մեքենաների դասերի: Բոլոր անվանակարգերում առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող վարորդներն արժանացել են գավաթների, մեդալների և պատվոգրերի, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնողները ստացել են նաև արժեքավոր մրցանակներ:

Մրցաշարին մասնակցել են պրոֆեսիոնալ և սիրողական վարորդներ Հայաստանի բոլոր մարզերից ու Վրաստանից: Կազմակերպիչների հավաստմամբ, «Դրեգ րեյսինգ» արագընթաց Երևան» միջոցառման նպատակն է մայրաքաղաքում զարգացնել ավտոսպորտն ու ավտոսիրողներին հնարավորություն ընձեռել՝ դրսևորելու իրենց վարորդական հմտությունները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ