24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանդիպեցին Բարեկամության խոսնակին

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային եւ կրթական ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ