21 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայի դերակատարությունը Սիրիայում կարող է լուրջ խնդիր առաջացնել

‘Թուրքիայի թեկուզ անուղղակի բացասական դերակատարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին այնպիսի վիճակ է ստեղծում, որը կարող է տարածաշրջանում նոր զարգացումներ առաջ բերել’,-այսօր ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Վերջինիս խոսքերով՝ Թուրքիայում տեղի ունեցող ներքին իրադարձությունները որոշ չափով նվազեցրել են նրա դերակատարությունը Սիրիայում: Այս ամենը կարող է իր ազդեցությունն ունենալ Իրանի վրա ու այնպիսի վիճակ ստեղծվի, որ Իրանը ստիպված լինի ներքաշվել տարածաշրջանային խնդիրներում: Իսկ սա կարող է տարածաշրջանում անկայուն, լարված վիճակ ստեղծել, ու մենք այդ դեպքում կկարողանանք հարաբերվել միայն մեկ հարևանի` Վրաստանի հետ:

Կիրո Մանոյանը զգուշացրեց, որ հավանական սցենարները բավական հստակ են և դրանց Հայաստանը պետք է պատրաստ լինի:

Ինչ վերաբերում է սիրիահայերին օգնություն ցույց տալուն, ապա ըստ բանախոսի, այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։
՛՛Պետությունն անում է նաև այնպիսի քայլեր, որոնց մասին ցանկության դեպքում չի էլ կարող հայտարարել՛՛,- եզրափակեց Կիրո Մանոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ