17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երգը իրենց երկրորդ կյանքն է /վիդեո/

Լոս Անջելեսի ‘Կանթեղ” մեծահասակների գուսանական երգչախմբի մասնակիցները ժամանակին երգել են տարբեր համույթներում:Նրանց տարիքը անցնում է 80-ից: “Կանթեղը” Երեւանում է եւ համերգի է պատրաստվում:

Երգչախմբի անդամների խոսքով, երգելով երկրորդ կյանքն են ապրում: Իհարկե, երիտասարդ տարիների երգերն են առաջարկւոմ խմբի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանին, սակայն լսում են իրենց վարպետին: “Երիտասարդ է, բայց վարպետ է ու մենք նրա խոսքն ենք ընդունում”,-“Հենարան” մամուլի ակումբում ասացին երգիչները:

Չնայած պատկառելի տարիքին՝ երգչախմբի անդամները հուզվում են բեմ դուրս գալիս: “Եթե չհուզվենք չենք զգա հանդիսատեսին”,-ասացին նրանք:

Երգացանկում ազգագրական երգեր են, հիմնականում Սայաթ-Նովա են երգում: Հայաստանում էլ տարեցները ցանկություն ունեն երգչախումբ ստեղծելու: “Մոտենում են, ասում են ինչպես անենք, ոնց ստեղծենք”,-ասաց ղեկավարը:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ