20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեր երեք գերխնդիրները՝ ըստ Էդուարդ Շարմազանովի

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  ՀՀԿ ‹‹Անդրանիկ Մարգարյան›› քաղաքական դպրոցի ունկնդիրների համար հանդես է եկել ‹‹Ազգային գաղափարախոսության արդիականությունը›› թեմատիկ դասախոսությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը նոր սերնդի դաստիարակության հարցում կարևորել է ազգային և քրիստոնեական արժեքների արմատավորումն ու տարածումն է: Թեմատիկ դասախոսությունից հետո ‹‹Անդրանիկ Մարգարյան››-ի անվան քաղաքական դպրոցի ունկնդիրները տարբեր խնդիրների շուրջ իրենց հարցերն են ուղղել ՀՀ ԱԺ  փոխնախագահին:

‹‹Այսօր մեր ազգային ներուժը պետք է կենտրոնանա ուժեղ Հայաստանի Հանրապետության, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Արցախի  հարցի հայանպաստ  ու արդարացի լուծման վրա: Մենք շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար եւ վճռական ենք բոլոր խորհրդարանական վեհաժողովներում՝ Սանկտ Պետերբուրգից մինչեւ Ստրասբուրգ, Ժնեւից մինչեւ Աթենք, պաշտպանելու Արցախի քաղաքացիների ազգային ու պետական շահը ››,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

unnamed (27) unnamed (28) unnamed (29)

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ