“Photoshop” է արել Պիկասոյին, Մոդիլյանիին, Հաուսներին /ֆոտո/
Մեր օրերում ցանկացած լուսանկարիչ օգտվում է նկարը մոնտաժելու, “գեղեցկացնելու” մի շարք հնարավորություններից, որոնք այսօր ընձեռում է տեխնիկան: Եթե այժմ մեզ օգնության են գալիս համակարգչային ծրագրերը, ապա նախկինում նկարիչներին օգնում էր միայն իրենց երևակայությունը և ցանկացած արդյունք, միանգամից ցուցադրվելով, դառնում էր արվեստի գործ:
Նրանցից ոմանք իրենց կերպարներին ստեղծում են բնորդներից, ոմանք պարզապես միտքը կտավի վրա վերարտադրելով: Շատ ստեղծագործությունների նայելով` հաճախ ինքներս մեզ հարց ենք տալիս.
“Իսկ ի՞նչ կլիներ, եթե այս կտավի աբստրակտ հերոսը գոյություն ունենար իրականում” կամ արդյո՞ք կերպարը իրականում գոյություն ունեցել է և եթե այո, ապա ինչպիսի տեսք է ունեցել….
Հունգարացի լուսանկարիչ Ֆլորա Բորսին պատկերացրել է, թե ինչպիսի տեսք կունենային հայտնի նկարների բնորդները… Նա վերցրել է 20-րդ դարի հայտնի նկարիչներ Պիկասոյի, Հաուսների, Մոդիլյանիի, Մալևիչի և Վուդի ստեղծագործությունները և դրանց հերոսներին Photoshop-ի միջոցով դարձրել իրական, իրական կյանքում ապրող…