Սահմանը չի ներում . Շահե Աճեմյան
«Սիրելի ընկեր:
Արցախյան պատերազմն ու ապրիլյան պատերազմը ցույց տվեցին, որ բացի կանոնավոր բանակից մեզ պետք են կազմակերպված ու կարգապահ կամավորականներ: Փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր թողեցին տուն, գործ, առողջական պրոբլեմ, քաղաքական հակասություններ ու եկան սահման: Բայց սահմանն ունի իր չգրված, բայց խրամատավորված օրենքները: Սահմանը չի ներում ավելորդ քուն, ավելորդ խոսք, ավելորդ վախ:
Լինել արդար.
Դափնիներ տալիս ու ընդունելիս, պատժելիս ու պատիժը կրելիս: Որոշումներ ընդունելիս, պատասխանատվությունը վերցնելիս:
Լինել անկեղծ.
Անկեղծ քո համոզմունքներում, անկեղծ ընկերոջդ օգնելիս ու օգնություն խնդրելիս, հրաման տալուց ու այդ հրամանը կատարելիս:
Լինել տիպար.
Շնչող օրինակ ու ձգտելու արժանի բարձունք:
Լինել համեստ:
Չաղաղակել տեղ հասցրած փամփուշտիդ, կորցրած առողջությանդ, անցյալիդ, երկրիդ հանդեպ սիրուդ մասին:
Ես այստեղ եմ:
Շահե Արշակի Աճեմեան»:
«Խաչակիրներ» ջոկատի շտաբի պետ, ազատամարտիկ Շահե Աճեմյանի գրառումը: