Մարդիկ շատ լավ հասկացած են իրար հիմա արդեն. «Ծառուկյան» դաշինքում հարթվել է
«Ես ինչքանով որ մասնակցում եմ, պրոբլեմատիկ կամ վիճահարույց որևէ բան չեմ նկատել, և դա միայն լրատվության մեջ է եղել: Մենք մեր դաշինքում չունենք այդ խնդիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության պատգամավոր Վանիկ Ասատրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի շուրջ եղած աղմուկը մարել է, և արդյոք «կրքերը հանդարտվել են»:
«Շատ հանգիստ է ամեն ինչ: Մարդիկ շատ լավ հասկացած են իրար հիմա արդեն, այնպես չէ, որ դա մեկ անձի խնդիրն է, դա մեր դաշինքի խմբակցության որոշելիքն է, թե ով կարող է մեզ հետ լինել, դա որոշվում է դաշինքով և պարոն Ծառուկյանի առաջարկությամբ»,-հավելեց պատգամավորը:
Հարցին, թե հնարավոր են նոր ինքնաբացարկներ, նա ասաց, որ այդ մասին արդեն խոսվել է բազմիցս, նման բան չկա, իսկ եթե լինի, կլինի կուսակցական որոշմամբ:
Հիշեցնենք, որ խմբակցության 3 պատգամավոր վայր դրեց մանդատը, նրանց փոխարինեցին այլ պատգամավորներ: