12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էլեկտրական հեծանիվների լիցքավորման կայան՝ Երևանի կենդանաբական այգում

Երևանի կենդանաբանական այգու նախամուտքում գործարկվել է արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների լիցքավորման շրջիկ կայան։ Նման կայան տեղադրելու մտահղացումը «Կանաչ շարժունակությունը» ծրագրի շրջանակում «Արևորդի» հասարակական կազմակերպության նախագիծն է, որն իրականացվել է կենդանաբանական այգու  գործընկեր կառույցների աջակցությամբ:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել և առաջիններից մեկը էլեկտրական հեծանիվ է վարել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Նա վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել էլեկտրական հեծանիվների մասսայականացման նախաձեռնություններին:

Նշենք, որ արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հեծանիվների ևս 3 հիմնական լիցքավորման կայաններ առաջիկայում կգործարկվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ