13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի»

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Վարչապետը նաև լուսանկար է հրապարակել Facebook-ի իր էջում։

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ծնողներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ու ձեր երեխաներին այս պայծառ ու լուսավոր տոնի առթիվ։ Մենք ոչ միայն այսօր, այլև տարվա բոլոր օրերին պետք է հիշենք, որ մեր փոքրիկները մշտապես ունեն մեր սիրո, պաշտպանության, ջերմության ու հոգատարության կարիքը։

Թող որ բոլորս, անկախ մեր ամենօրյա հոգսերից ու աշխատանքային ծանրաբեռնվածությունից, փորձենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին, մասնակցել նրանց առօրյային ու անմասն չմնալ նրանց հուզող մեծ ու փոքր խնդիրներից։ Ոչ մի երեխա չպետք է մնա առանց ուշադրության ու խնամքի։

Մենք բոլորս ենք պատասխանատու մեր հասարակության ամենափոքր, բայց ամենակարևոր անդամների երջանիկ ու խաղաղ մանկության ապահովման համար։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ