27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կացինն է հիշում ու հարվածում է ինձ. կացնահարված Թագուհու փոքրիկը սթրես է տանում

 «Կատարվածը ահավոր հետք է թողել իմ բալիկի հոգեբանության վրա: Դեպքի ժամանակ նա դեռ շատ փոքր էր, ընդամենը 1 տարեկան 9 ամսական, բայց ամեն բան տպավորվել է նրա մեջ: Սթրեսից հետո տղաս խոսքի հետ խնդիր ունի: Նա չի կարողանում լիարժեք նախադասություններ կազմել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը:

Թագուհին ուզում է, որ իր տղան այսուհետ անհոգ մեծանա: Այսօր՝ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը նա մաղթանքներ ունի որդու և աշխարհի բոլոր բալիկների համար.« Երեխան պետք է լիարժեք մանկություն ունենա, մեծանա իր հեքիաթային աշխարհում: Առողջ լինի, երջանիկ լինի: Ժպիտը պետք է միշտ զարդարի երեխայի դեմքը: Մեծերի աշխարհը նրանց համար չէ: Երեխաներն են ուժ տալիս, որ ծնողը առաջ գնա»,-ասաց Թագուհի Մանսուրյանը:

Թագուհին ընդգծեց, որ ամեն ջանք  գործադրելու է, որ որդին՝ Նարեկը առողջ մեծանա ու մոռանա ողբերգության մասին:

«Դիմել եմ հոգեբանի, քանի որ մեկ տարի է անցել, բայց երեխան ոչ մի բան չի մոռացել: Հենց աղմուկ է լինում երեխան բռնում է գլուխը ու նստում գետնին: Հայրիկիս պապա է ասում, միշտ ձեռքով ցույց է տալիս պապայի գլուխը հետո սկսում ձեռքով ինձ հարվածել: Նա հավանաբար կացինն է հիշում:Անցած անգամ շոկ ապրեցի, պապային ձեն տվեցի ասեցի՝ պապ ճիշտ եմ զգացել, որ երեխան կացիննա հիշում: Հայր ու աղջիկը լացել ենք այդ օրը»,-հուզվեց Թագուհին: 
Հիշեցնենք, որ 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ