20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Կավճանկարային երազանքներ՝ Ազատության հրապարակում

Վաղ առավոտից Ազատության հրապարակը երեխաներինն էր: Փոքրիկներն իրենց երազանքներն արտացոլում էին հրապարակի ասֆալտին: Բազմագույն կավճանկարներում երևում էին շողացող արևը, կապույտ երկինքը, մեր երկրի պետական խորհրդանիշերը, պատկերներ մայրաքաղաքից: Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով մանուկների համար կազմակերպվել էր նաև մանկական համերգային ծրագիր, որտեղ ելույթ են ունեցել փոքրիկ երգիչներ ու երգչուհիներ, մանկական պարային համույթներ:

Միջոցառմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով շրջել է հրապարակում,  դիտել կավճանկարներն ու մտերմիկ զրույցի բռնվել երեխաների հետ՝ չմոռանալով շնորհավորել նրանց տոնը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ