20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեր խոստումները կգերակատարենք. Սուրեն Կարայան

«Ներդրումներ բերելու վերաբերյալ նախընտրական խոստումները մենք կկարողանանք ապահովել»,- այսօր  կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«Բոլոր այն խոստումները, որոնք մենք տվել ենք և դա վերաբերվում է տնտեսության զարգացմանը, ոչ միայն կկատարենք, այլ նաև կգերակատարենք: Դրա մասին վկայում են այն թվերը, որոնք հրապարակում են Վիճակագրական ծառայությունները»,- ընդգծել է Կարայանը:

Նախարարի փոխանցմամբ՝ 3-4 ամիսների ընթացքում 460 մլն-ից մոտ 130-140 մլն ներդրում արդեն իրականացված է:

Հարցին, թե ի՞նչ գումարներ են Հայաստանից տանում ներդրողները, Կարայանը պատասխանեց, որ դա կապիտալի արտահոսք չի կարելի անվանել: 

«Վիճակագրությունը՝ կապված օտարերկրյա ներդրումների հետ հրապարակել է երկու ցուցանիշ՝ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը և օտարերկրյա ուղղակի ներդրումների ցուցանիշը: Օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բազմաթիվ կանխավճարներ են իրականացվել ներդրումային ծրագրերի շրջանակներում, որպեսզի հիմնական միջոցներ գան ՀՀ: Եվ դա երևում է որպես բացասական: Իսկ ուղղակի ներդրումների ներհոսքը դրական է՝ 19.7 մլրդ-ի կարգի»,- եզրափակել է  նախարարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ