12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հաճելի է ականատես լինել նոր ձևավորվող «բանակային» դիվանագիտությանը

Դիվանագիտությունը արտաքին գործերի գերատեսչության մենաշնորհը չէ, իսկ արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի դիվանագիտական բաղկացուցիչը լայնաշերտ է։ Պառլամենտական, ժողովրդական, եկեղեցական և այլ տեսակի դիվանագիտությունը պետության համար մշտապես եղել է կենսունակ և օգտակար մեխանիզմ։ Օրինակ Ռուսաստանում 90-ականներին ինքնուրույն դիվանագիտություն էր իրականացնում ՊՆ-ն, ինչը հաճախ չէր համընկնում Ռուսաստանի ԱԳՆ դիրքորոշման հետ։

Ավելին, կար որոշակի մրցակցություն և շահերի բախում։ ԱՄՆ պատմության ընթացքում էլ Պենտագոնի և Պետդեպի ջրերը հաճախ մեկ առվով չեն հոսել և սա բնական է։ Եթե հետևել եք ՀՀ պաշտպանության նախարարի՝ ՌԴ, Իրան, Հունաստան, Վրաստան, Կիպրոս կատարած այցերին և հանդիպումներին, նկատած կլինեք, թե ինչ ակտիվ է այս կառույցը սկսել իրականացնել բանակային դիվանագիտություն։ Սակայն ի տարբերություն վերոնշյալ օրինակների, մեր դեպքում ՊՆ-ն ոչ թե մրցակցում, այլ փոխլրացնում է ԱԳՆ-ին և սա, բնականաբար, այս կառույցների ընդհանուր համակարգման արդյունք է։

Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ