02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Իրան չափազանց կարևոր չզգա»

 «Մի շարք հավատարմագրված պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք հանդիսանում են լաբորատորիաների գործունեության դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր»,-այսօր՝ հունիսի 1-ին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վրաչապետի խոսքով՝ նշված դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաև բացասաբար են ազդում ատադրանքի վարկանիշի վրա։

«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձարձայնված խնդիրների լուծման ուղղությամբ»,- նշեց վարչապետը։

Վարաչպետը նկատեց. «Շատ ուշադիր պետք է լինել, որպեսզի մեր չինովնիկն իրան չափազանց կարևոր չզգա, մենք լաբորատորիաները լիբերալիզացրել ենք, որպեսզի բիզնես անող մարդկանց հնարավորություն տանք, մյուս կողմից մենք այդ լաբորատորիաների հավաստիության վրա պետք է վստահ լինենք, որ որևիցե երկրում դա մեր վարկանիշը չի գցում, ստեղ վտանգ կա, հատուկ հսկողության տակ կդնեք, որ լաբորատորիաներում աժիոտաժ չառաջացնենք ու կոռուպցիոն ռիսկերը նվազեցնենք»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ