20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հունիսմեկյան միջոցառումները մեկնարկել են «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված հունիսմեկյան միջոցառումների շարքը մեկնարկել է Երևանի մանկական զբոսայգում կայացած «Առողջ Երևան» մարզամշակութային տոնահանդեսով: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից, մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ ավանդաբար կազմակերպվող այս միջոցառման նպատակը երեխաների շրջանում  առողջ ապրելակերպի խթանումն է:  Մինչ տոնահանդեսը, բոլոր վարչական շրջաններից ներկայացված մանկապարտեզների միջև կայացած մրցույթի նախնական փուլում արդեն հայտնի էին դարձել եզրափակիչ դուրս եկած թիմերը: Ըստ այդմ, յուրաքանչյուր վարչական շրջանից մեկական մանկապարտեզ մասնակցում էր տոնահանդեսին, որի մրցութային ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից՝ զույգ ոտքերի հրումով, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։

Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։ Մանկական ու մարզական շոուն ավարտվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ