09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ հարց լուծեց Զարուհին

Հետաքրքիր էր, որ նախագահը ԵԽ ԽՎ-ում առաջին անգամ բացատրեց, թե ինչու  ընտրեց  Մաքսային միության ճանապարհը, ոչ թե ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությունը: Միանգամայն ակնհայտ էր, որ եվրոպական գործընկերների մոտ կաշկանդվածություն չկար: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ԵԽ ԽՎ-ում ունեցած ելույթին` հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ նախագահը հերքեց Ռուսաստանի կողմից ճնշումների մասին լուրերը:  

“Այս ելույթը լուրջ հնարավորություն կտա Հայաստան-Եվրոպա հարաբերությունները այլ ելակետով տանել: Նախագահը հայտարարեց, որ  ՀՀ-ը մասնակցելու է Վիլնյուսյան գագաթաժողովին: Կարծում եմ` ՀՀ-ին ձեռնտու  է նախաստորագրել ԵՄ-ի քաղաքական մասը” ,- Ասաց Մելիք-Շահնազարյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցչի` ՀՀ նախագահին ուղղված հարցին` քաղաքագետն ասաց, որ շատ ուրախալի է, որ նա այդպիսի հարց տվեց ու մեր նախագահին լավ հնարավորություն տվեց Եվրոպայի առաջ ասել, որ ռազմական ուղին ճիշտ չէ:

“Սերժ Սարգսյանի պատասխանը շատ կտրուկ ու լավն էր”,- նշեց բանախոսը:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի` ԵԽ ԽՎ-ում Սերժ Սարգսյանին ուղղած հարցին` Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այն չէր կարող չստվերել ցանկացած ելույթ, սակայն այդ հարցն ու դրա հետեւանքները կարեւորությամբ ամենավերջին տեղում էին:

“Փոստանջյանի հարցը ներքին խնդիր է: Նման հարց բարձրացնելով` նա միայն մեկ խնդիր լուծեց` Հայաստանում իր անվան շուրջ խոսակցություններ բարձրացրեց: Փոստանջյանը լուծեց իր PR-ի հարցը, չնայած դա PR անվանել չի կարելի, քանի որ արձագանքները բացասական էին”,- ասաց քաղաքագետը` նշելով, որ իր համար Փոստանջյանի հարցը մեր ընդդիմության ինդիկատորն էր.

“Ի՞նչ էր իրականացնում ընդդիմության ներկայացուցիչը ԵԽ ԽՎ-ում: Եթե խնդիր չկա, կարելի է սկանդալ անել”,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ