21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայկական լրատվամիջոցները չեն ներկայացնում բազմազանությունը. բրիտանացի լրագրող

Բրիտանացի հայտնի լրագրող, քաղաքական մեկնաբան Լանս Փրայսը այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ հետաքրքիր ժամակաշրջանում է գտնվում Հայաստանում: Չնայած ինքը ուսւոմնասիրել էր հայաստանյան լրատվամիջոցները, ու շատ բան գիտեր, բայց նրան հետաքրքրում է, թե տեղում ինչ կա: Ըստ նրա, չնայած Մեծ Բրիտանիան եւ Հայաստանը եվրոպական երկրներ են, բայց տարբերություն կա եւ քաղաքականության, եւ լրատվամիջոցների աշխատանքների միջեւ:

 “Ես հանդիպել եմ Հայաստանի քաղաքական ուժերի եւ պետական կառույցների ներկայացուցիչներին, նաեւ հասարակության այն խմբին, ովքեր կարծում են իրենց խնդիրները չեն լուսաբանվում, մասնավորապես կանանց եւ սեռական փոքրամասնություններին եւ եկա այն եզրահանգման, որ կա տարբեր տեսակետներ հայ հասարակությունում”,-ասաց նա: Սակայն լրատվամիջոցները բաց չեն՝ բազմազանությունը ներկայացնելու:

Նշենք, որ Փրայսը աշխատել է BBC-ում, եղել է նախկին վարչապետ Թոնի Բլերի հատուկ խորհրդականը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ