09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի շահ Հովիկ Աբրահամյանի չէր

ԱԺ ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դիմել է ԱԺ-ին՝ նախկին ռեժիմին անցնելու համար: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ պետք է քառօրյան դառնա եռօրյա, քանի որ հինգշաբթի օրը խորհրդարանական աշխատանք որպես այդպիսին չի լինում: ՛՛Պատգամավորները հոգնում են վերջին օրը՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում դրսևորած վարքին և ԱԺ նախագահի հայտնի հայտարարությանը՝ Հակոբյանը նշեց.

՛՛Այն, որ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խմբակցության ղեկավարներին ու խորհրդակցել, դա ճիշտ է, բայց լավ կլիներ, որ Հովիկ Աբրահամյանն ասեր նաև, թե ինչպես արձագանքեցին խմբակցությունների ղեկավարները: Ես ասացի, որ դեմ եմ այդ հայտարարությանը, մենք ունենք կանոնակարգ օրենք, որը շատ պարզ տալիս է բոլոր լուծումները, որ յուրաքանչյուր խմբակցության ինքն է առաջարկում իր թեկնածուին”:

Հակոբյանի խոսքով՝ ԱԺ նախագահը պետք է պաշտոնապես դիմի խմբակցությանը, սակայն իրենք ոչ մի դիմում չեն ստացել, և միայն ստանալուն պես կքննարկեն, թե արդյոք քնանդատելու են Փոստանջյանին, թե ոչ և ում կներկայացնեն ԵԽԽՎ կազմը համալրելու:

Հարցին, թե ինչու ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև հիմա որևէ դիրքորոշում չի հայտնել, Հակոբյանը խնդրեց դիմել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Դիտարկմանը, որ նման հայտարարություն արել է նաև Վիկտոր Դալլաքյանը և հիմա պաշտոն ունի, միգուցե Փոստանջյանն էլ պաշտոն ունենա ապագայում, խմբակցության ղեկավարն արձագանքեց. ՛՛Ես չեմ պատրաստվում ենթադրություններին պատասխանել, եթե մարդիկ կան, որ ժամանակին ինչ-որ արտահայտություններ ու գնահատականներ են արել, այդ մարդիկ այսօր էլ կան, կարող եք իրենց դիմել՛՛:

Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց նաև, որ Զարուհի Փոստանջյանին միանգամից ԵԽԽՎ կազմից հեռացնելը ի շահ պետության ու Հովիկ Աբրահամյանի չէր:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ