26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՆԱՏՕ-ի անդամ երկրները դեմ են, որ դաշինքի 2018թ. գագաթնաժողովը տեղի ունենա Թուրքիայում

Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մի շարք այլ անդամ երկրներ դեմ են, որ 2018թ. ՆԱՏՕ գագաթնաժողովը անցկացվի Թուրքիայում: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ այդ մասին  հայտնել է գերմանական «Die Welt » պարբերականը: Վերջինիս տեղեկություններով մայիսի 24-25 ընկած ժամանակահատվածում Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ առաջարկ է արվել, որ 2018թ.-ի  ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը անցկացվի Ստամբուլում: Սակայն Գերմանիան, Ֆրանսիան, Հոլանդիան,Դանիան և Կանադան առաջարկին դեմ են հանդես եկել

Նշվում է, որ այդ մասին վերջնական որոշումը կկայացվի այս տարվա հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների Պաշպանության նախարարների ժողովի ժամանակ:

Աղբյուրը չի մանրամասնում, թե ինչու են վերոնշյալ երկրները դեմ արտահայտվել գագաթնաժողովի Ստամբուլում տեղի ունենալուն:

Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին ժամանակներս լարված հարաբերությունների մեջ է Գերմանիայի և  Հոլանդիայի հետ:

Հավելենք, որ Թուրքիան  ՆԱՏՕ-ի անդամ է  դարձել 1952թ.  փետրվարի 18-ին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ