09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծիծաղ առաջացնող դավադրության տեսություններ են. Շարմազանով /վիդեո/

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ քննարկվել են ներկուսակացական և ներքաղաքական հարցեր, ինչպես նաև տեղեկացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցի մասին:

Հարցին, թե նախագահը անդրադարձել է ԵԽԽՎ նիստում ՛՛Ժառանգական՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքին, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Բնականաբար անդրադարձ չի կատարվել ձեր նշած պատգամավորուհու պահվածքին, պարոն նախագահը հնարավորություն է ունեցել Ստրասբուրգում բոլոր հարցերին մանրամասն պատասխանել՛՛: 

ԱԺ փոխնախագահը անհեթեթություն որակեց այն գնահատականները, թե Փոստանջյանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են կիրառվում: Ըստ փոխխոսնակի՝ այն, որ պատգամավորը չլինելով ԵԽԽՎ հիմնական անդամ արտահայտվելու իրավունք է ունեցել, վկայում է այն մասին, որ ՛՛քաղաքական մեծամասնությունը այնքան լայհնախոհ է, որ հնարավորություն է տալիս քաղաքական փորքամասնությանը, թեկուզ չափի զգացումը չունեցող գործընկերներին արտահայտվել՛՛:

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանն է իր հարց տալու իրավունքը զիջել Փոստանջյանին և այս քայլը որակվում է դավադրություն. ՛՛Մի հավատացեք դավադրության տեսություններին, դրանք ծիծաղ առաջացնող տեսություններ են՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ