10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոյանի պահանջը Զարուհուց չէ

՛՛Հաշվի առնելով Զարուհի Փոստանջյանի նախորդ նմանատիպ ելույթները միշտ կարելի էր նման անհավասարակշիռ վարքագիծ ենթադրել: Կարծում եմ՝ նման պատասխանատու օրը պետք չէր հնարավորություն տալ նրան ելույթ ունենալ:

Մնացածը իր կուսակցության բարոյական պատասխանատվության խնդիրն է, որովհետև անիմաստ է Զարուհուց որևէ բան պահանջելը, դա իր կուսակից ընկերների խնդիրն է՛՛,-Henaran.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի վարքագծի մասին:

Դիտարկմանը, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է զիջել իր տեղը, նա արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ, դուք եք ասում: Բան չունեմ ասելու, ես կարծում եմ, որ  հաշվի առնելով, իմանալով նրա բնավորությունը, որ ինքը կարող է  նման պատասխանատու քայլին անպատասխանատու քայլեր անել, կարծում եմ, մեկ անգամ էլ թող ձեռնպահ մնար խոսելուց՛՛:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանի  պատասխանը համոզիչ չէր, Նիկոյանն ասաց. ՛՛Իսկ ինչ պատասխան տար, որ ձեզ համար դա վստահեցնող լիներ, ինչ պատասխան էիք ակնկալում, միևնույնն է՝ նմանատիպ հարցադրումներին ով էլ լինի ու ինչ պատասխան էլ տա, այդ կասակածամտությունը մեր հասարակության մեջ, իհարկե, կարող էր մնալ՛՛:

Իսկ ինչու այդ դեպքում Փոստանջյանին ավելի վաղ չէին հեռացնում ԵԽԽՎ կազմից, Նիկոյանը խնդրեց իրեն չհարցնել: 

Արդեն լուրեր են տարածվել, որ սա դավադրություն է, ինչի մասին պատգամավորը շեշտեց. ՛՛Ես ճիշտն ասած դավադրությունների տեսությունների կողմնակիցը չեմ, ուղղակի ես այդ ամենի ինչի տակ կարող եմ տեսնել շատ պատահական զուգադիպությունների հաջորդականություն և ոչ ավելին՛՛:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականների տեսակետները շատ խիստ էին, արդյոք դրանք ծայրահեղ չեն, նա արձագանքեց. ՛՛Ես էլ ծայրահեղ, ոչ այնքան հաճելի գնահատականներ տվեցի մի կողմից, մյուս կողմից բայց այս գնահատականն  ավելի շատ տալիս եմ իմ ընկերներին, եթե դուք ուշադիր էիք ավելի շատ կուսակցական ընկերներից է իմ պահանջը, ոչ Զարուհուց, բայց  հասկանում եմ, որ եթե հիմա ամբողջ ազգով էլ կանգնենք ու փորձենք Զարուհուն ինչ-որ բան հասկացնել, կամ ասել, հայհոյել, մեկ է՝ ոչինչ չի փոխվում: Յուրաքանչյուրս  էմոցիոնալ արտահայտվում ենք այս պահին, բայց ճիշտ կլինի, որ մենք մեզ պահենք ավելի հավասարակշռված, քան ինքը՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ