Տղամարդը դանակահարել է նախկին աներոջը.Արտակարգ դեպք Երեւանում
Երեւանում այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել:
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հորն ու դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ դանակահարության դեպք է գրանցվել, հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Կա կասկածյալ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: