Ադրբեջանի ու ՀՀ պատվիրակության ներկայացուցիչների միջև բախումներ են եղել
«Ելք» խմբակցության պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ բախումներ են ունեցել Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերում է Վրաստանի պատվիրակությանը, ապա Է. Մարուքյանի խոսքով՝ նրանք բոլոր կոնֆլիկտային խնդիրները ներկայացրել են մեկ հարթության մեջ, որտեղ Ռուսաստանը մասնակցություն ունի: «Ես Վրաստանի ներկայացուցչին ասացի, որ ընդհանրացում չի կարելի, որ ԼՂ կոնֆլիկտը տարբերվում է մյուս կոնֆլիկտներից, և միակ կոնֆլիկտն է, որտեղ ռուսական զորք չկա: Նաև նշեցի, որ ինքս երբեք չէի համեմատի Վրաստանը Ադրբեջանի հետ, քանի որ Վրաստանը երբեք չի հարձակվում Օսեթիայի վրա և չի խոշտանգում զինվորների մարմինները», -նկատեց նա:
Է. Մարուքյանի դիտարկմամբ՝ իր ելույթից հետո շատ պատվիրակներ մոտեցել են և շնորհակալություն հայտնել, որ ինքը ներկայացրել է իրավիճակը` պնդելով, որ անձամբ տեղյակ չէին ղարաբաղյան հակամարտության մանրամասներից: