Երեւանում կինը 1-ամյա երեխայի հետ փորձել է նետվել կամրջից
Երեւանի Դավիթաշենի կամրջից մայիսի 30-ին կինը փորձել է իր մեկամյա երեխայի հետ ինքնասպան լինել: Ոստիկանությունից հայտնում են , որ ժամը 15:50-ին ոստիկանության ծառայողները զեկուցել են, որ Դավիթաշենի կամրջից բաժին են ներկայացրել մի կնոջ, որը ինքնասպանություն գործելու նապատակով որդու հետ փորձել է ցած նետվել: Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները կանխել են ինքնասպանության փորձը:
Կատարվում է քննություն: