Հերիք է հաճույք ստանաք
Ընդդիմադիր գործիչները, բոլոր լրատվամիջոցները օրեկան մի քանի անգամ, սիստեմատիկաբար, համառորեն, անզիջում և անդադար խոսում են այն մասին, թե Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ, թե՞ ոչ:
Լավ, ինչքա՞ն կարելի է շահարկել և ամեն անգամ խոսել այդ մասին, քնաթաթախ կամ կեսգիշերն անց, ամենուր, անզիջում վազվզելով հարցնել այդ մասին աջ ու ձախ:
Հարգարժան լրագրողներ, ժամանակն է, որ իմանաք՝ քաղաքական, տնտեսական և առհասարակ բոլոր լուրջ գործընթացները, իրավիճակները, հարաբերությունները նույնիսկ մեկ օրվա մեջ կարող են փոխվել մի քանի անգամ: Վերջ տվեք ու հիշեք, որ դժվար է գուշակել, թե մեկ տարի հետո ինչ է լինելու…Չե՞ք հավատում, հարցրեք Հիդրոմետի Սուրենյանին…Նրանք եղանակը ճշգրտությամբ գուշակում են առնվազն հինգ օրվա կտրվածքով՝ այն էլ մոտավոր…
Այնպե որ հերիք է…Հերիք է հաճույք ստանաք նույն հարցը օրը հազար անգամ հնչեցնելուց, ուրիշ բան ու գործ չունե՞ք…