10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արփինեին հանգիստ թողեք…գնդակահարե՞նք /վիդեո/

”Վիկտոր Դալլքայանը, կամ որևէ մեկը, եթե այդ հարցերը բարձրացնում են Հայաստանի Հանրապետության ներքին տարածքի շրջանառության շրջանակում՝ դա ընդհանրապես այլ խնդիր է: Երբ դու նստած ես Եվրոպայի խորհրդում, որտեղ ներկայացված են 53 երկրներ՝ իրենց պատգամավորներով, այդ ժամանակ ի լուր աշխարհի հայտարարել մի ստահոդ բան, կներեք, դա ես չեմ կարողանում որևէ չափանիշներով ընդունել, որովհետև խոսքը անձերի մասին չի, այլ պետության, ազգի տեսակի մասին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը՝ պատասխանելով շրջանառվող կարծիքին, որ Վիկտոր Դալլաքյանն էլ Զարուհի Փոստանջյանի նման հարցադրում է արել ժամանակին, սակայն հիմա նա ԱԺ-ոմ նախագահի ներկայացուցիչն է:

Այվազյանը համոզված է, առիթը մեր թշնամիները բաց չեն թողնի։ ՛՛Եթե այստեղ հարց են տալիս սա ներքին օգտագործման համար է, բայց վաղը չէ մյուս օր կտեսնեք, թե մեզ ՛՛շատ սիրող՛՛ պետությունները ինչ թեմա կդարձնեն: Գիտեք ինչ կա, այնտեղ նստած է ՀՀ նախագահը, ընդունում ես թե չէ, այնտեղ երկրի նախագահ է նստած, երբ առանձին աթոռ են դնում, որտեղ երևում է ազգի նկարագիրը՛՛,-նշեց նա։

Հարցին, թե գուցե դա մեր երկրի ժողովրդավարության մասին է խոսում, պատգամավորը հակադարձեց` դա դեմոկարատիայի հետ ընդհանարպես կապ չունի։ Վարդան Այվազյանը հորդորեց օրինակ վերցնել հարևան երկրից՝ Վրաստանից, երբ երկու օր առաջ Վրաստանի նախագահն էր ելույթ ունենում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի լիագումար նիստին։

՛՛Սաակաշվիլի, Իվանաշվիլիի և Շեվարդնաձեի միջև խորը հակասություն կա, ահավոր լրջագույն հակասություններ: Նրանք ներքին օգտագործման համար ինչ ասես միմյանց հասցեին չեն ասում, թե վաղը նրան են բռնելու դատեն, նա էլ, թե քեզ ենք դատելու, բայց ի լուր աշխարհի Սաակաշվիլիին շնորհակալություն էր հայտնում թե Շեվարդնաձեից, թե Իվանաշվիլից, որ իր երկրի ազատության ու անկախության մեջ այդ մարդիկ ազդեցություն են ունեցել՛՛:

ՀՀԿ-ական պատգամավորը տեղյակ է, որ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն է հարցի հնարավորությունը տվել Զարուհի Փոստանջյանին, բայց չի կարծում, թե դրա համար Արփինե Հովհաննիսյանին պետք է գնդակահարնել.

՛՛Հիմա ՛՛Հանարապետական՛՛ պատգամավորին առաջարկում եք գնդակահարե՞լ, ո՞րն է ձեր առաջարկը։ Թողեք Արփինեին հանգիստ, այդ մարդն ինքը պատգամվոր է, ինքը մասնակցում էր, ես ընթացակարգերին և այլ մանրամասների մեջ չեմ մտնում, ես երևույթի մասին եմ գնահատական տալիս՛՛։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ