26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Խառնաշփոթ քվեարկության ժամանակ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը ԱԺ-ն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց՝ 61 կողմ, 35 դեմ և  0 ձեռնպահ քվեարկությամբ: 

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, թե բացակա պատգամավորներ կան, բայց քվեարկած պատկերում կա լրիվ քվեարկություն: 

Վարման կարգով խոսեց նաև ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, թե այնտեղ դատարկ աթոռ կա որտեղ ընդհանրպես նստող չկա: «Պետք չի բարձրաձայնել մի բան, որը իրականությանը չի համապատասխանում»,-ասաց նա:

Փաշինյանը պնդեց, որ քվեարկություն է եղել ուրիշի փոխարեն, և վերջին շարքում ներկա է 7 պատգամավոր, սակայն քվեարկել է 8 հոգի: «Արձանագրենք ու սահմանված ձևով առաջ անցնենք»,-հորդորեց Փաշինյանը: Վերաքվեարակություն հայտարարվեց և նախագիծն ընդունվեց:

Վարման կարգով «Ծառուկյան» դաշինքի անունից խոսելով Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ երբ 2007թ-ին ԵՄ գործընկերների հետ քննարկում էին դատախազների թոշակը բարձրացնելու խնդիրը, հիմքում եղել է մեկ հարց՝ հակակոռուպցիան: «Չնայած որքան էլ կառավարության ներկայուցիցչը այդ մոտիվացիայից տեղյակ չէր, բայց ցանկացած գործիք որ տրվում է պետք է ստուգվի արդյունավետությունը»,-ասաց նա և արձանագրեց, որ որևէ արդյունք կոռուպցիայի նվազման չի արձանագրվել:

«Ծառուկյան» դաշինքը նախաձեռնությանը քվեարկեց դեմ:

«Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը էլ էր նախապես հայտարարեց, որ խմբակցությունը դեմ կքվեարկի: Նա օրինակ բերեց, որ երկու դատախազ , որոնք նստում են կողք կողքի, նրանցից մեկն իրավուքն է ստանում՝ ձեռք ստանալու 400 հազար թոշակ, մյուսը դրա ուղիղ կեսը՝ 200 հազար: «Հիմա հարց՝ ո՞րն է  տարբերությունը հարևան սենյակում նստած, հավասար պարտականություներով դատախազների միջև, տարբերությունն այն է, որ 400 հազար թոշակ ստացողը դատախազություն է եկել քննչական կոմիտեից: Ահա այսպիսի սոցիալական երաշխիքների մասին է խոսքը»,-ասաց նա:

Ելույթ ունեցավ նաև Գևորգ Կոստանյանը, ով նկատեց, թե քննարկումը երկու ուղղությամբ է տարվում՝ բովանդակային և համեմատական:

«Բովանդայկային առումով, արտոնությունը տրված է եղել, ուղղակի ժամանակն է երկարացվել: Բացի այդ  արտոնությունը չի տրվում դատախազների ու քննիչների համեմատությամբ, երկուսին էլ վերաբերում է»-ասաց նա և նշեց, եթե օրենքը կոնկրետ Քննչական կոմիտեի քննիչի, ԱԱԾ ի քննիչին վերաբերեր՝  հրապարակային ներողություն կխնդրի:

Համեմատական տեսակետից՝ նշեց, որ անձի սուբյեկտներով պայմանավորված չի եղել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ