01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային ժողովը միաձայն քվեարկեց

Ազգային ժողովը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունեց միաձայն՝ 93 կողմ: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել: 

Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի նոր ռադիոընկերություններ հիմնել, ինչպես նաեւ ռադիոընկերությունների սփռման տարածքները մեծացնել: Այս նախաձեռնությամբ Հայաստանի տարածքում ավելանում է հանրապետական սփռման երեք ռադիոընկերություն:

Առաջարկվում է ստեղծել մեկ ռադիոընկերության ժամանցային ուղղվածության, մեկ ռադիոընկերություն՝ երաժշտական ուղղվածության, մեկը՝ երիտասարդական ուղղվածության, 10-ը մասնավոր ընկերություն՝ ընդհանուր ուղղվածության:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ