26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք ընդհանրապես դիվանագիտություն չունենք»

 ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակն,  ինչպես հայտնի է, առաջիկայում կփակվի:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այդ առթիվ երեկ Հայաստան էր ժամանել և  հանդիպել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբադյանի հետ:

«Ելք» դաշինքի ընտրացուցակով Երևանի ավագանու անդամ ընտրված,  մասնագիտությամբ  իրավաբան Ալեն Սիմոնյանը վստահ է ՝ ԵԱՀԿ հայաստանյան  գրասենյակի փակումը առաջին հերթին բացասաբար կազդի ինտեգրացիոն պրոցեսների վրա:

Ընտրությունների՝ ամեն տարի կեղծելը,  իշխանությունների աշխատելաոճը, նրանց   վերարտադրվելու ջանքերը  հանգեցրին նրան, ինչն այժմ ունենք», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս իրավիճակի պատճառը եղավ նաև այն, որ մենք թերացանք դիվանագիտական դաշտում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ներեղություն եմ խնդրում, բայց ասեմ, որ մենք ընդհանրապես դիվանագիտություն  չունենք:  Այդ բնագավառը,   երևի,  ամենաձախողվածներից մեկն է, իսկ արտգործնախարարը՝ ամենաձախողված արտգործնախարարներից մեկը: Դժվարանում եմ ավելի վատ նախարար  մտաբերել. գործող  արտաքին գործերի նախարարը  բոլոր բնագավառներում է ձախողվել: Նա ՌԴ-ի դրածոն է և մեր երկրի շահերը երբեք չի ներկայացրել ու չի էլ ներկայացնում: Նա կատարելապես ձախողվել է բոլոր հարցերում: ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ նախագահական ընտրություններից հետո, հարաբերությունները մնացած երկրների հետ՝ Վրաստան, Իրան… նայե՛նք ու կհասկանանք, որ չկա մի ոլորտ, որտեղ մեր դիվանագիտությունը  հաջողությունների է հասել:  ԱԳՆ-ն իրեն է վերագրում ցեղասպանության ճանաչման գործընթացում եղած առաջընթացը, բայց մենք բոլորս գիտենք, որ, այսպես ասած, եթե մյուս երկրներին պետք չլինի, իրենք  պարզապես չեն ընդունի ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե հայերն ինչ կասեն: Այնպես որ, դա պետք չէ վերագրել մեր արտաքին քաղաքականությանը կամ աշխարհում ներկայանալու հետ: Որևէ հաջողություն , հաղթանակ՝ բանակցային պրեցեսում կամ այլ երկրների հետ հարաբերությունների կարգավորման հարցում,  մենք չունենք», – եզրափակեց Ալեն Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ