21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայ-գերմանական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում

Այսօր Գերմանիայի ազգային տոնի` երկու Գերմանիաների վերամիավորման կապակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելն ասել է, որ երկու Գերմանիաների վերամիավորումը պատմական բախտավորություն էր:

“Երկար տարիների բաժանումից հետո Գերմանիայի երկու հատվածներ հնարավորություն ունեցան մեկ պետության մեջ լինելու, դա անհավատալի էր մեզ համար”,- ասել է դեսպանը:

Խոսելով հայ-գերմանական հարաբերություններից `դեսպանը դրանք գերազանց է գնահատել` ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերն է: “Այդ արդյունքները գրանցվել են տարիների լուրջ աշխատանքում: Հայ-գերմանական հարաբերությունները գնալով ավելի են սերտանում, օրերս էլ նշվեց Հայաստանի եւ Գերմանիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը”,- նշել է Մորելը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ