26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ են անում «խոշոր ձկների» հետ. Ժողովուրդ

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի փեսայի՝ Հրանտ Կա­րապետյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պարզվում է, որ նախկին մարզպետի փեսային հասկացրել են, որ ճաղերի հետեւում չհայտնվելու համար ոլետք է վերադարձնի տարիներ շարու­նակ պետբյուջե չվճարված հարկերը:

Դեռեւս 2016թ. մարտին օրաթերթն անդրադարձել էր Մաշտոցի հարկային ծառայության նախկին ղեկա­վար Հրանտ Կարապետյանին, որը 10 տա­րի աշխատելով համակարգում, բացի հարկահավաք լինելուց՝ հընթացս միլիար­դատեր էր դարձել, որ Հ. Կա­րապետյանին են պատկանում մի շարք բիզնեսներ, «Վալան պրոֆ» ընկերությու­նը, որն արտադրում է մետաղապլաստե դռներ, պատուհաններ, վիտրաժներ: «Այգ» անունով խմելու ջրի արտադրու­թյունն էլ, ըստ էության, Կարապետյանինն է: «Նաշ սադ» խնամքի պարագաների ապրանքանիշը, Ջրվեժում գտնվող «Վասպուրական» ռեստորանային համալիրը, մի քանի բենզալցակայաններ, Եղվարդում գտնվող գազալցակայաններից մեկը դե ֆակտո պատկանում Են Հ. Կարապետյա­նին: Նոր Գեղի համայնքում հեկտարներով խնձորի այգիներ եւ սառնարաններ ունի, որտեղ պահվող մրգերը արտահանվում են երկրից դուրս: Համակարգում խոսակցու­թյուններ են պտտվում, որ չի բացառվում նաեւ «կիսովի» բիզնեսներ ունի մի շարք գործարարների հետ:

Թեեւ այս հրապարակումը հիմք պետք է լիներ իրավապահների համար, որպեսզի նախկին մարզպետի փեսային պատասխանատվության կանչեն, սակայն խոշոր ձկներին պատասխանատվության ենթարկելու փոխարեն բավարարվեցին աշխատանքից ազատելով, իսկ նրա են­թակաները կալանավորվեցին:

Իսկ ինչպես ծավալվեցին իրադարձու­թյունները: 2016 թվականին Հրանտ Կարապետյանը ազատվեց Մաշտոցի հարկային ծառայության ղեկավարի պաշտոնից՝ տե­ղափոխվելով Գավառի հարկային տեսչու­թյուն: Սակայն Հրանտ Կարապետյանը Գավառի հարկային տեսչությունում էլ եր­կար չմնաց, նրան հասկացրին, որ ազատ­ման դիմում գրի եւ անվնաս հեռանա:

Նրա հեռանալուց հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը աղմկա­հարույց բացահայտումներ իրականացրեց Մաշտոցի հարկային տեսչությունում: Ձերբակալվեց Մաշտոցի հարկային տես­չության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանը:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ավագ տեսուչը իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորություն­ների շրջանակում հովանավորել էր, ասել է, թե սքողել էր նրանց կողմից թույլ տված խախտումները, դրա դիմաց նրան­ցից որպես կաշառք պահանջել եւ պար­բերաբար ստացել է տարբեր չափերի գումարներ: Դժվար չէ կռահել, որ Բրուտյանը միայնակ չէր կարող այս գործը գլուխ բերել, եւ նրա այս գործողություն­ների մասին ամենայն հավանականու­թյամբ տեղյակ է եղել նաեւ Հրանտ Կարապետյանը: Բայց իրավապահները բա­վարարվեցին միայն Բրուտյանի ձերբակալմամբ, իսկ Հրանտ Կարապետյանը պատժվեց՝ զրկվելով ՊԵԿ-ում հետայսու աշխատելու հնարավորությունից:

Իսկ ինչո՞ւ են ներել նրան: Օրաթերթին լուրեր հասան, որ ՊԵԿ ղեկա­վարի փոփոխությունից հետո Հրանտ Կարապետյանից պահանջել են 2 ցուցակ, նախ ներկայացնել բոլոր այն բիզնեսները, որոնք ունի Կարապետյանը, երկրորդ՝ բո­լոր այն բիզնեսմենների ցուցակները, որոնց հովանավորել, օգնել է: Եւ ահա եր­կու ցուցակների ուսումնասիրությամբ ընդ­հանուր հաշվով ըստ նույն լուրերի, Հրանտ Կարապետյանը երկու փուլով պետբյուջե է վճարել շուրջ 1.3 միլիոն դոլար գումար, որպեսզի չբանտարկվի: Այս լուրերի իսկությունը փորձեցինք պարզել հենց Հրանտ Կարապետյանից: «ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում Հրանտ Կարապետյանը, սակայն, կտրուկ հերքեց. «Նման բան չկա: Չգիտեմ, թե Ձեզ ով է նման բան ասել, անլուրջ բան է»: Գուցե, բայց ինչպես հայտնի արտահայտությունն է հուշում՝ «Ծուխն առանց կրակ չի լինում»:

Ինչեւէ: Օրաթերթին հայտ­նի դարձավ որ ազգային անվտանգու­թյան ծառայությունը օրերս ավարտել է Մաշտոցի հարկային տեսչության հար­կային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի գործողությունների մասով հարուցված քրեական գործով նա­խաքննությունը եւ այն ուղարկել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Գործը կքննի Շենգավիթ վարչական շրջանի ընդհա­նուր իրավասության դատարանի նախա­գահ Գավիթ Բալայանը: Ի դեպ, Մաշտո­ցի հարկային տեսչության հարկային հս­կողության բաժնի ավագ տեսուչ Գեւորգ Բրուտյանի նկատմամբ խափանման մի­ջոց է ընտրվել կալանավորումը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ