01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու Փաշինյանը դեմ չքվեարկեց «այլասերմանը», Մարուքյանը տեղյակ չէ. Իրավունք

Պետական որոշ աշխատակիցների աշ­խատավարձերի բարձրացման նա­խագծի քվեարկությանը չի մասնակցել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Սա այն դեպքում, երբ նախագիծն անգամ խնդրահարույց էր համարել ՀՀԿ խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Բանն այն է, որ Աժ-ի եւ կառավարության աշխատակազմի ղե­կավարների աշխատավարձը բարձրանում է՝ հավասարվելով պատգամավորի ու նա­խարարի աշխատավարձերին:

Թերթը «Ելք» խմբակցության ղե­կավար Նիկոլ Փաշինյանից փորձեց պար­զաբանում ստանալ, բայց հարցն առանց լսելու, վերջինս հրաժարվեց մեկնաբանու­թյուն տալ:

«Ելք» խմբակցության անդամ էդմոն Մարուքյանը վերոնշյալ նախագծի մասին այսպես արտահայտվեց. «Դա այլասերում է ընդհանուր սանդղակը, որի մասին դաշինքը կներկայացնի իր տեսակետը»:

Եթե այլասերում է, ապա ինչո՞ւ հստակ դիրքորոշում չհայտնեց «Ելք» խմբակցու­թյան ղեկավարը: Մարուքյանն ասաց, որ գործուղման է եղել, տեղյակ չէ Փաշինյանի դիրքորոշումից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ