01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ովքե՞ր են ինքնաբացարկ ներկայացրել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Ալիկ Պետրոսի Եղիկյանի թեկնածությունը` հիմք ընդունելով նրա կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություններ` Ազգային Ժողովի  «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 1, թիվ 3 և թիվ 7 տարածքային ընտրական ցուցակներից ընտրված և լիազորությունները դադարած պատգամավորների մանդատները համապատասխանաբար թիվ 1, թիվ 3 և թիվ 7  տարածքային ընտրական ցուցակների առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուներ Գևորգ Վոլոդյայի Պետրոսյանին, Հակոբ Աշոտի Նազարյանին և Նորա Սեդրակի  Առուստամյանին տալու վերաբերյալ:

 ԿԸՀ-ն հերթական նիստում ուժը կորցրած է ճանաչել 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թվով 27 թեկնածուների գրանցումները` հաշվի առնելով նրանց կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին  դիմումները:

 

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ