26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հնարավոր է` Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցի աշխարհի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 28-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում: Ըմբիշները պատրաստվում են Թբիլիսիում կայանալիք միջազգային մրցաշարին: Հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական էջը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրավիրել է Գևորգ Ղարիբյանին (59 քաշային կարգ), Վազգեն Խաչատրյանին (59 կգ), Տարոն Դումոյանին (59 կգ), Կարեն Ասլանյանին (66 կգ), Գոռ Սիրեկանյանին (66 կգ), Գևորգ Խումարյանին (66 կգ), Վարշամ Բորանյանին (71 կգ), Տիգրան Թորոսյանին (71 կգ), Հայկ Արշակյանին (71 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (75 կգ), Կարապետ Չալյանին (75 կգ), Հրանտ Կալաչյանին (75 կգ), Սարգիս Քոչարյանին (80 կգ), Ռաֆիկ Մանուկյանին (80 կգ), Էդուարդ Սարգսյանին (80 կգ), Ռուբեն Ղարիբյանին (80 կգ), Մաքսիմ Մանուկյանին (85 կգ), Արգիշտի Աբգարյանին (85 կգ), Արթուր Շահինյանին (85 կգ), Արթուր Ալեքսանյանին (98 կգ), Վաղարշակ Մինասյանին (98 կգ), Կարեն Աբգարյանին (98 կգ), Վաչիկ Եղիազարյանին (130 կգ) եւ Էդգար Խաչատրյանին (130 կգ):

Լևոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշել է, որ ամենայն հավանականությամբ Թբիլիսիում հանդես կգան հավաքին մասնակցող բոլոր ըմբիշները, բացառությամբ Ռաֆայել Ալեքսանյանի, Վարշամ Բորանյանի եւ Արսեն Ջուլֆալակյանի:

Լևոն Ջուլֆալակյանը հայտնել է, որ Արսենը Թբիլիսիի մրցաշարը բաց կթողնի գործող կանոնների պատճառով, իսկ Ալեքսանյանը և Բորանյանը թեթև վնասվածքներ ունեն: Հնարավոր է` Արսեն Ջուլֆալակյանը չմասնակցի նաև աշխարհի առաջնությանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ