17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Մարդիկ կան, գուռու են մնացել, եկեք, իրենց փրկենք»

Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնավորելու համար «անլրջությունը» ինքը ոչ մի սեփական ձևակերպում չի անի, կօգտվի նախագծին կցված հիմնավորումներից: «Կառավարությունը բերել է այս նախագիծը, և հիմնավորման մեջ ասվում է, որ կարգավորումը հանգեցրեց նրան, երբ ՀՀ դատախազության, ՀՔԾ և Քննչական կոմիտեի համակարգում երկարամյա աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ բազմաթիվ դատավորներ կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը կորցնելու մտավախությունից դրդված աշխատանքի ազատման դիմումներ ներկայացրին, որովհետև այդ իրավունքը կորսվում էր:

Ընդունվել էր օրենք, որ 150 մարդ մտածել է, թե ավելի լավ է 400 հազար թոշակ ստանամ, քան 200 հազար, գնամ դիմում գրեմ: Հիմա փաստորեն խորհրդարանական մեծամանությունը կողմ է քվեարկել մի նախագծի, որից համակարգը իր առաջամարտիկներից, ռահվիրաններից զրկվել է: Հիմա նույն մեծամասնությունը, նույն կառավարությունը նույն կրքով եկել, ասում են, թե մարդիկ կան, գուռու են մնացել, եկեք, իրենց փրկենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ