29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր հույսը միայն մեզ վրա պիտի դնենք

«Եթե մենք բանակցեինք, օրինակ, Եվրոպական մի երկրի հետ, կհասկանայինք, որ եթե որևէ կետ չի կատարվել, ապա  կարող էինք դիմել, ասել՝ ինչո՞ւ այս կետը չեք կատարել: Բայց մենք բոլորս պիտի հասկանանք՝ հակամարտում ենք Ադրբեջանի հետ, իսկ այս երկրի հետ որևէ կանոն ու պայմանավորվածություն չի գործում: Մենք մեր ուժով ու գործողություններով   պիտի ինչ-որ բան պարտադրենք  Ադրբեջանին», – armeniasputnik.am-ի հետ զրույցի ընթացքում նշել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Վերջինս շեշտել է՝ ոգևորիչ  է  այն փաստը, որ   ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, երբ Ադրբեջանի կողմից կառավարվող հրթիռի արձակումը որակվեց որպես սադրիչ գործողություն:

Այդուհանդերձ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ԼՂ խնդրի կարգավորման հարցում որևէ միջազգային կառույցի ու երկրի հետ հույս չի կապում՝ հայտարարելով, որ այդ խնդիրը պետք է լուծի հայկական զինուժը:

«Ոպրես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ երբևիցե հույսեր չեմ կապել միջազգային կազմակերպությունների հետ՝ ակնկալելով, որ նրանք կարող են մեր խնդիրը լուծել: Մենք պլանավորում ենք մեր խնդիրը լուծել մեր ԶՈՒ-ի միջոցով՝ ժողովրդի  ու բանակի հետ մեկտեղ: Մեր բոլոր հաշվարկները կատարում ենք՝ ելնելով մեր ԶՈՒ-ի հնարավորություններից», – նշել է Մովսես Հակոբյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ