20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Երազելու տեղ չմնաց»

«Նույնիսկ Դավիթ Հարությունյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո կարելի է ասել՝  կառավարության կազմում ոչինչ չի փոխվել: Տարիներ շարունակ՝  այս նույն կազմով Կառավարությունը ի՞նչ է անում Հայաստանում… Պետք չէ իմաստուն լինել  բոլոր բացթողումները հասկանալու կամ թվարկելու համար: Ստացվում է՝   վարչապետը ներկայացնում է իբրև թե նոր Կառավարություն՝ ոչ մի նոր բան, ոչ մի նոր դեմք չբերելով», – Henaran.am-ի հետ զրույցում  այսպիսի տեսակետ հայտնեց  «Ելք» դաշինքի ընտրացուցակով  Երևանի ավագանու անդամ ընտրված Անահիտ Բախշյանը:

Վերջինս շեշտեց՝ նոր գաղափար ու նոր հույսեր էլ չկան, որ, ենթադրենք, քաղաքացին մտածի՝ այս մարդը որ նոր է Կառավարության կազմում հայտնվել, միգուցե, ինչ-որ բան փոխվի: 

«Վարչապետի հետ ժողովուրդը հույսեր էր կապում: Ես էլ էի մտածում, որ վարչապետն  իր հետ նոր Կառավարություն կբերեր, բայց նրա բերած կառավարությունը, ցավոք,  մեզ չի թողնում անգամ, որ երազենք: Այո՛, երազելու տեղ էլ չմնաց: Մենք այդ մարդկանց գործունեությունը տեսել ենք, և այդ գործունեությունը ո՛չ թարմանում է, ո՛չ էլ  արդյունավետությունն է ավելանում, ո՛չ էլ ստեղծագործական տեսլականը… անձամբ ես այս նոր Կառավարության հետ ոչ մի հույս չեմ կապում», – նշեց Անահիտ Բախշյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ