26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Երկիր Ծիրանին» կվերցնի Երևանի ավագանու հինգ մանդատները

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը ակնկալիքներ չունի մայիսի 31-ին Վարչական դատարանի հրապարակելիք դատական ակտից ու մտադիր է վերցնել ընտրությունների պաշտոնական արդյունքներով հասանելիք ավագանու հինգ մանդատները:

Մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 7.5 տոկոսը, մրցակից ուժերը՝ իշխող Հանրապետականը և «Ելք» դաշինքը, ստացել էին համապատասխանաբար՝ քվեների 69.5 և 20.4 տոկոսը: Նույն օրը ԿԸՀ որոշմամբ Երևանի ավագանու մանդատները բաշխվել էին հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինք` 14 մանդատ, «Երկիր Ծիրանի» կուսակցություն` 5 մանդատ:

«Ելք» դաշինքը դեռ ընտրությունների հաջորդ օրն էր հայտարարել, որ վերցնելու է մանդատները, մինչդեռ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 24-ին դիմել էրՎարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքներն ամփոփող ԿԸՀ որոշումները և նշանակել Երևանի ավագանու նոր ընտրություններ։

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստովանեց՝ դատարանից ակնկալիքներ չունեն․ – «Ո՛չ իրավապահ մարմիններն են իրենց տեղում, ո՛չ էլ դատարանը, հետևաբար՝ դատական պաշտպանության ակնկալիք մեզ համար չկա: Բայց, միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք դիմել այդ ատյաններին և ստանալ մերժում»:

«Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդը, միաժամանակ, պնդեց՝ սա չի նշանակում ճանաչել քվեարկության արդյունքները:

«Քաղաքապետարանի համար մենք արդեն իսկ ունենք լիազորություններ, այդ լիազորությունները մեզ տվել են մեր քաղաքացիները, հետևաբար այդ լիազորությունները մենք բանեցնելու ենք», – հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: – «Եվ իհարկե նրանց ձեռքը բռնելու ենք, որ այդ ձեռքը հնարավորություն չունենա կատարի գողություն, որովհետև տարիներ շարունակ նրանք ուղղակի գողությամբ են զբաղվել, յուրացրել են հանրային գումարները», – պնդեց նա՝ խոստանալով, որ այժմ իրենց կուսակցությունը հստակ վերահսկելու է քաղաքային իշխանությունների աշխատանքը:

«Ազատության» հարցին՝ Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի վերածելու իր խոստումը ուժի մեջ է, թե ոչ, «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդն ասաց․ – «Դուք ականատեսը կլինեք, թե ինչպես է Տարոն Մարգարյանը աշխատելու Զարուհի Փոստանջյանի մոտ որպես բռնազավթիչ-քաղաքապետ»:

Նյութի աղբյուր՝ www.azatutyun.am/

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ