20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Այստեղ ԿԱՐՈՂ ԷՐ լինել Հայոց Ցեղասպանության Թանգարանը․․․

Հետայսու մեր ազգի պարտության ու համախմբվածության բացակայության խորհրդանիշներից մեկը համարում եմ Վաշինգտոնի սրտում գտնվող այս պատմական շենքը։ Սպիտակ տանից երեք րոպե քայլելուց հետո հայտնվում ես այստեղ՝ Վաշինգտոնի Ազգային բանկի շենքի մոտ։ Հիանալի ճարտարապետական գլուխգործոց, որում պետք է լիներ Հայոց ցեղասպանության թանգարանը․․․ Այդպես էր հայտարարվում տասնամյակներ շարունակ։ Սակայն համայնքի ներկայացուցիչների միջև տասնյակ տարիներ ձգված դատական վեճերի արդյունքում շենքի փաստացի սեփականատեր Գաֆեսջյան հիմնադրամը շենքը շուրջ մեկ ամիս առաջ վաճառել է 75 մլն դոլարով։

Գնորդը՝ «Լինքոլն Փրոփերթիզ» ՍՊԸ-ն է, որն այստեղ կկառուցի ժամանակակից օֆիսային շինություն։ Հիմա փորձում եմ պարզել, թե արդյոք հնարավոր է, որ այս կազմակերպությունը կապ ունենա թուրքերի կամ ադրբեջանցիների հետ, սակայն դեռ ապացույցներ չունեմ։ Իսկ եթե պարզվի, որ դա այդպես է, ուրեմն․․․ 

Չէ, մենք Ցեղասպանության հարցի շուրջ էլ չենք համախմբվում։

Սուրեն Սարգսյանի ֆեյւսբուքյան էջից

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ