Ինչ է քննարկելու խորհրդարանը
ԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է վաղը ԱԺ արտահերթ նիստում քննարկելիք հարցերը:
Վաղն Ազգային ժողովում քննարկվելու են հետևյալ հարցերը:
1. Արդյոք ճի՞շտ է թողնել, որ 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՔԾ-ի, ՔԿ-ի և Դատախազության աշխատակիցներն աշխատանքից դուրս գալու դիմում գրեն մինչև 2017թ.-ի հուլիսը, քանի որ միայն այդ դեպքում գործող իրավակարգավորման հիմքով կստանան բարձր կենսաթոշակ, թե՞ ճիշտ կլինի, որպեսզի այդ ժամկետը հանվի և տրվի աշխատանքը շարունակելու հնարավորություն, միևնույն ժամանալ, երաշխավորելով նշված կառույցներում ծառայողների անկախության սոցիալական երաշխիքները:
2. Արդյոք պե՞տք է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար քաղաքական պաշտոնը փոխարինել ՀՀ կառավարության աշխատակազմ ղեկավար հայեցողական պաշտոնով:
3. Արդյոք նպատակահարմա՞ր է բարձրացնել ներկայումս ռադիոհաղորդումների հեռարձակման համար սահմանված տարեկան տուրքերի դրույքաչափերը: Մասնավորապես՝ Երևանում և մարզերում հեռարձակման համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կթանկանա 3 անգամ, միայն Երևանում՝ 2 անգամ, Երևան քաղաքը չներառող մեկ և ավելի մարզերում՝ 1.5 անգամ և մեկ մարզում՝ 2 անգամ: