Ինչու է ամուսնությունից հետո սեքսը կորչում /16+/
Գաղտնիք չէ, որ լավ սեքսը կանանց եւ տղամարդկանց լավ հարաբերությունների հիմնական գրավականն է: Հաճախ զույգերն ամուսնանալուց մի քանի տարի անց կամ շատ հազվադեպ են սեքսով զբաղվում, կամ սեքսը նրանց միջեւ ընդհանրապես կորչում է:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարիքի հետ թե տղամարդիկ, թե կանայք սկսում են ավելի քիչ ժամանակ տրամադրել ինտիմ կյանքին:
Ըստ այդ տվյալների` 18-29 տարեկանները սեքսով են զբաղվում տարեկան 142 անգամ, 30-39 տարեկանում` 86 անգամ եւ 40-49 տարեկանում` տարեկան 70 անգամ:
Գիտնականները պարզել են նաեւ, որ մարդիկ մինչեւ ամուսնանալը տարեկան 127 անգամ են սեքսով զբաղվում, ամուսնանալուց հետո` 98 անգամ:
Ավելի հաճախ սեքսը զույգերի մոտ նվազում է երեխաների լույս աշխարհ գալուց հետո, քանի որ կանայք շատ են հոգնում եւ սեքսի համար ուժ չեն ունենում: