08 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Մեր յուրաքանչյուր խաղաղապահ Հայաստանը ներկայացնող դեսպան է

Այսօր` մայիսի 29-ին Խաղապահների միջազգային օրն է նշվում: Օրվա կապակցությամբ լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը նշեց, որ բրիգադի առջև դրված խնդիրն է միշտ եղել մասնակցել  բանակի մարտական պատրաստության բոլոր միջոցառումներին։ Նա հայտնեց, որ այս պահին Աֆղանստանի երկու բազաներում ունենք 65 և 56 հայ խաղաղապահներ, Կոսովոյում՝ 46, Լիբանանում՝ 32։

Արթուր Սիմոնյանը նշեց, որ  որ հուլիսին խոշոր զորավարժություններ են նախատեսվում, որոնց ընթացքում կստուգվի դաշտային հոսպիտալի բժիշկների եւ սակրավորների նախապատրաստվածությունը։ Երկու զորավարժություններ տեղի կունենան Հայաստանի տարածքում, մյուս երկուսը՝ Գերմանիայում եւ Ղազախստանում։

«Ցանկանում եմ նշել, որ մեր յուրաքանչյուր խաղաղապահ ոչ միայն զինծառայող, այլեւ Հայաստանի մշակույթն ու ավանդույթները ներկայացնող դեսպան է»,-նկատեց Արթուր Սիմոնյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ