Ազատամարտիկի այրին չի ընդունում թրաֆիկինգի մեղադրանքը /վիդեո/
Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Գոհար Սարգսյանը վստահեցնում է ,որ ինքը անմեղ է` դատապարտվել է հանցանք չգործելով:
ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշներով դատապարտված կինը հավաստում է, որ 6 տարի 6 ամիս պատժաչափը նախատեսված է թրաֆիկինգի համար:
“Իբր սեռական շահագործման ենթարկվածը մի աղջիկ է: Ես նրան Հայաստանից դուրս չեմ տարել դա փաստ է: Ես առևտրով էի զբաղվում ու ինձնից վերցրին 3 միլիոն արժողության ապրանք, որ վաճառեն ու գումարը վերադարձնեն: Քանի որ գումարը չկարողացան վերադարձնել, ասեցին` ուղարկել եմ սեռական շահագործման, որ այդ ճանապարհով ետ ստանամ իմ գումարը”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց Գոհար Սարգսյանը:
Գոհար Սարգսյանը ազատամարտիկի այրի է, ՀՀԿ անդամ:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: