07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անակնկալներ երեխաների համար Ավետ Բարսեղյանից և Սերգեյ Սմբատյանից

«Տարիներ շարունակ փորձում էինք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, ու ահա ծնվեց «Յոթ» նախագիծը: Երիտասարդական պետական նվագախումբը սիրով է համաձայնել իմ առաջարկին: Շոուի հիմքը դասական երաժշտությունն է, ինչը երեխաներին այդ երեկո պետք է մատուցենք խաղի, նոտաների, գույների, շաբաթվա օրերի միջոցով: Այսինքն՝ փորձելու ենք սերմանել այն, ինչ որ այս տարիքից պետք է սերմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Յոթ» նախագծի հեղինակներից Ավետ Բարսեղյանը մյուս հեղինակի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ ասուլիսի ժամանակ: 

Ինտերակտիվ համերգ-երեկոն  ծնողների համար է նաև, ունի կրթադաստիարակչական նշանակություն: «Դասական երաժշտությունը կուղեկցվի ծանոթություններով՝ կներկայացվեն 7 հրաշալիքները, ծիածանի 7 գույները, 7 նոտաները, 7 առաքինությունները և այլն: Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն»,-ասաց Ավետ Բարսեղյանը:

Սերգեյ Սմբատյանն էլ հավելեց, որ շատ են մտածել այս նախագծի մասին, և, ըստ իրեն, դասական երաժշտությունը չպետք է լինի արժեզրկված:

«Յոթ» նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանո ներքո:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ