20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Պաշտոնանկություն

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային երեք զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի, եղել է նաև  պաշտոնանկություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը. փոխանցում է panorama.am-ը:

Նրա խոսքերով՝ պաշտոնից հեռացվել են զորամասի հրամանատարն ու երկու տեղակալները, իսկ մի շարք զինծառայողներ կարգապահական տույժի են ենթարկվել:

Մովսես Հակոբյանը նաև ասել է, որ սահմանում իրավիճակը մնում է կայուն: «Թեև կա որոշակի լարվածություն, բայց դա մեզ համար որևէ մտավախություն չի առաջացնում։ Այօրվա Զինված ուժերը լիարժեք վերահսկում են իրավիճակն առաջնագծում»,- նշել է Մովսես Հակոբյանը:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև հայտնել է, որ Արցախի սահմանային ուղղությունն ամբողջությամբ ապահովվել է տեսադիտարկման սարքերով,  ՀՀ սահմանը՝ մասամբ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ