Մեսսին չորրորդ անգամ արժանացավ «Ոսկե խաղակոշիկին»
Եվրոպական առաջնությունների 2016/17թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու է ճանաչվել «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին. նա Պրիմերայում 37 գոլի հեղինակ է դարձել:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Լիսաբոնի «Սպորտինգի» հոլանդացի հարձակվող Բաս Դոստը, իսկ որրորդ տեղտ զբաղեցրեց եռյակը եզրափակեց Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 25 գոլով բաժանեց 10-13-րդ տեղերը:
29-ամյա Մեսսին արդեն չորրորդ անգամ է արժանացավ մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկին»:
«Ոսկե խաղակոշիկ-2016/17»
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 37 գոլ (74 միավոր)
2. Բաս Դոստ («Սպորտինգ») – 34 գոլ (68 միավոր)
3. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա») – 31 գոլ (62 միավոր)
4. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա») – 30 գոլ (60 միավոր)
5-7. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 29 գոլ (58 միավոր)
5-7. Էդին Ջեկո («Ռոմա») – 29 գոլ (58 միավոր)
5-7. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 29 գոլ (58 միավոր)
10-13. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 25 գոլ (50 միավոր)