Նողկալի է … Շարմազանովը` Փոստանջյանին
՛՛Անկախ նրանից՝ ԵԽԽՎ-ում է, թե Ազգային ժողովում է, պատգամավորի կողմից նման հարցը երկրի նախագահին առնվազն կոռեկտ չի և միայն այն հանգամանքը, որ տիկին Փոստանջյանը իգական սեռի ներկայացուցիչ է, ինձ թույլ չի տալիս, որ ես անցնեմ կոռեկտության սահմանները՛՛,- ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝Henaran.am-ին խնդրանքով մեկնաբանելով ԵԽԽՎ-ում ՛՛Ժառանգական՛՛ Զարուհի Փոստանջյանի պահվածքը:
ԱԺ փոխանախագահը կարծում է, որ քաղաքական գործիչը՝ ընդդիմադիր, թե իշխանամետ, չպետք է տուրք տա զգացմունքներին. “Ցավում եմ, որ մեր խորհրդարանում դեռ կան նման պատգամավորներ, որ կարևոր գործերը թողած կարող են նման անհեթեթ և ոչ ընդունելի հարցադրոմներ անել: Նողկալի է, երբ քաղաքական գործիչը կորցնում է չափի զգացումը: Շատ կարևոր է մարդը՝ լինի քաղաքական գործիչ, թե իրավաբան, ունենա չափի զգացում, այն գեղեցկացնում է բոլորիս:
Տիկին Փոստանջյանը որպես իավաբանական կրթություն ունեցող անձ և որպես մարդ, ով ցանկանում է քաղաքականութամբ զբաղվել, չպիտի սենսացիաների հետևից ընկնի և պիտի իմանա, որ չափի զգացումը մանավանդ կին գործիչներին անհրաժեշտ է”: